Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը շուրջ կես միլիարդ դոլար է պարտք եղել

14:36 • 13.08.13

Մայքլ Ջեքսոնը կյանքի վերջին տարիներին ավելի շատ ծախսել է, քան վաստակել, իսկ նրա մահվանից հետո նրա պարտքերը հասել են ավելի քան 500 մլն դոլարի, գրում է РИА Новости-ն՝ Los Angeles Times-ի հղումով։

 

Երգիչն իր եկամուտները ծախսել է բարեգործական նպատակներով, ինչպես նաև նվերներ գնելու, ճանապարհորդելու, արվեստի գործեր ձեռք բերելու վրա։

 

Ջեքսոնի հայտնի ռանչոն իր կենդանաբանական այգով, գնացքով և զվարճանքի այլ պարագաներով երգչի բյուջեին բավական թանկ է արժեցել։

 

Աուդիտորի խոսքով՝ 1993թ.-ին Ջեքսոնը պարտք է եղել մոտ 30 մլն դոլար, 1998թ.-ին նրա պարտքը հասել է 140 մլն-ի, 2001-ից 2009 թվականներին կազմել է 170 մլն։ Նրա մահվանից հետո Ջեքսոնի պարտքը հասել է 400-500 մլն դոլարի։