Իտալական սանդուղքը ամեն տարի պատվում է ամենագեղեցիկ նախշազարդերով (լուսանկարներ)

00:19 • 13.08.13

Սիցիլիայի քաղաքներից մեկում գտնվող La Scala di Santa Maria del Monte սանդուղքի 142 աստճանահարթակներից յուրաքանչյուրը զարդարված է տարբեր կերամիկական նախշազարդերով: Oddity Central-ը ներկայացնում է ծաղիկներով և տարբեր լուսային համադրություններով ստեղծված պատկերներ, որոնք ամեն տարի զարդարում են La Scala di Santa Maria del Monte-ն:


Կատանիայից
68 կմ հեռավորության վրա գտնվող Caltagirone քաղաքը երկար տարիներ հայտնի է եղել իր խեցեգործությամբ: Տեղի արհեստավորների աշխատանքը կարող է հիացնել ցանկացած այցելուի: Այս քաղաքում նման աշխատանքներ կարելի է տեսնել ամենուր՝ պալատներում, եկեղեցիներում, պարտեզներում և տարբեր հուշահամալիրներում:


Սակայն
1608-ին կառուցված Scala di Santa Maria del Monte-ն մնում է որպես քաղաքի հազարամյա խեցեգործական ավանդույթի ապացույցը: Ամեն տարի La Scala Infiorata ծաղիկների փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին, աստիճանահարթակները պատվում են հազարավոր խեցե իրերով և ծաղկային նախշերով՝ ստեղծելով մոնումենտալ դիզայնը: