Գտնվել են «Իսպանական ողբերգության» հետ Շեքսպիրի կապի նոր ապացույցներ
Անգլիացի գրող Թոմաս Քիդի «Իսպանական ողբերգություն» ստեղծագործության սևագրերում առկա վատ ձեռագիրը թույլ է տվել գիտնականներին ապացուցել, որ «Իսպանական ողբերգության» որոշ հատվածների իրական հեղինակը Շեքսպիրն է, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Գիտնականներն ավելի քան 2 դար ապացուցում էին, որ Թոմաս Քիդի ստեղծագործության 1.602 տուներից 325-ը պատկանում են Շեքսպիրի գրչին։ Նախորդ տարի բրիտանացի հետազոտող Բրայան Վիկերսն իր ուսումնասիրություններում օգտագործել է համակարգչային վերլուծություն, որը գիտնականներին մոտեցրել է բացահայտմանը։
Տեխասի համալսարանի պրոֆեսոր Դուգլաս Բրուստերը հայտարարել է նոր ապացույցների մասին. այս անգամ նա օգտագործել է ողբերգության սևագրերը։ Նրա խոսքով՝ ձեռագիրը դարձել է որոշիչ փաստ։
«Այն, ինչ մենք ընդունում էինք որպես վատ գրված տողեր, իրականում Շեքսպիրի վատ ձեռագիրն է»,- ասվում է Բրուստերի հետազոտությունում։
«Մենք չունենք բացարձակ ապացույց, սակայն առավելագույնս մոտ ենք դրան։ Այժմ մենք որոշակի վստահությամբ կարող ենք ասել, որ Շեքսպիրը կապ ունի «Իսպանական ողբերգության» հետ»,- կարծում է Նևադայի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Ռասմուսենը։










