Շինդլերի ցուցակն աճուրդում գնորդ չի ունեցել

17:34 • 13.08.13

eBay աճուրդում հազարավոր և նույնիսկ միլիոնավոր դոլարներով վաճառվել են կոմիքսների բացառիկ օրինակներ, որոնք պատկանել են համաշխարհային աստղերին։


Իսկ ահա համաշխարհային նշանակության փաստաթուղթն այդպես էլ գնորդ չի ունեցել, գրում է style.rbc.ru-ն։

 

Շինդլերի ցուցակի օրիգինալ տարբերակը վաճառքի էր հանվել eBay էլեկտրոնային աճուրդում։ Այդ պատմական փաստաթղթի նախնական արժեքը եղել է 3 մլն դոլար։

 

Ցուցակի տերերը՝ Կալիֆոռնիայից հավաքորդներ Գերի Զիմեթը և Էրիկ Գեզինը, փորձել են վաճառել այն դեռևս 2010-ին՝ 2.2 մլն դոլարով։ Նմուշն իրենից ներկայացնում է տպագիր մեքենայով հավաքած ցուցակ, որտեղ նշված են համակենտրոնացման ճամբարների այն հրեաների անունները, որոնց գերմանացի գործարար Օսկար Շինդլերը փրկել է Հոլոքոսթի ժամանակ՝ աշխատանք տալով Լեհաստանում և Չեխիայում գտնվող իր գործարաններում։

 

Սա եզակի փաստաթուղթ է, քանի որ աշխարհում կա միայն մի քանի կրկնօրինակ, որոնք թողել է նրա հաշվապահը։ Սակայն ցուցակի օրիգինալ տարբերակը գնելու համար ոչ մի առաջարկ չի ստացվել։


Չնայած անհաջողությանը՝ ցուցակը վաճառողները չեն պատրաստվում իջեցնել գինը։