Լոնդոնյան թատրոնը պիես կբեմադրի Ռուսաստանի միասեռականների դեմ օրենքի մասին

17:52 • 13.08.13

Լոնդոնի թատրոններից մեկը ցանկանում է պիես բեմադրել Ռուսաստանում ընդունված միասեռականների դեմ օրենքին ի պատասխան, հայտնում է The Guardian-ը։

 

The King’s Head թատրոնը թատերագիր Թես Բերի-Հարթին հանձնարարել է մի պիես բեմադրել՝ ուսումնասիրելով օրենքը, որն անօրինական է ճանաչում 18 տարեկանից ցածր մարդկանց միասեռականության մասին տեղեկություն հաղորդելը, ինչպես նաև դրա կիրառումն ու հետևանքները:

 

Բերի-Հարթի պիեսը, որի անունը «Սոչի 2014» է լինելու, միախառնելու է ռուսների բառացի խոստովանությունները Ռուսաստանում և Լոնդոնում ԶԼՄ-ների լուսաբանման և խնդրի լուծման մասին բանավեճերի հետ: Այն նաև ներառելու է հատվածներ Օլիմպիական խաղերի կանոնադրությունից, որը ցույց կտա, թե ինչ կոպիտ խախտումներ է անում Վլադիմիր Պուտինի համակարգն օլիմպիական ոգու դեմ, հայտնում է աղբյուրը:

 

Պիեսից ստացված հասույթը տրվելու է Spectrum ռուսական կազմակերպությանը, որը զբաղվում է սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից առաջացած խտրականության և չարաշահումների խնդիրներով: