Արվեստի չհաջողված գործեր ողջ աշխարհից՝ The Museum of Bad Art թանգարանում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում գործում է վատ արվեստի թանգարան, որտեղ կարելի է տեսնել «տղամարդու տեսքով» Մոնա Լիզային, ծամածռված դեմքեր, մերկ մարմիններ և արվեստի չհաջողված այլ գործեր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արվեստի վատագույն նմուշները, որոնք հավաքել է տարօրինակ նկարների հավաքորդը, այժմ ցուցադրում են Բոսթոնի The Museum of Bad Art թանգարանում:
Սա միակ նմանօրինակ թանգարանն է Միացյալ Նահանգներում, նշում է աղբյուրը:
Թանգարանի հավաքածուն համալրվում է աշխարհի տարբեր անկյուններից ուղարկված նկարներով, որոնցից ընտրվում են, իհարկե, ամենավատերը:










