Չինացի նկարիչը ճանապարհորդում է աշխարհի տարբեր երկրներում՝ ամենուրեք յուրօրինակ գրաֆիտիներ պատկերելով (լուսանկարներ)

22:47 • 14.08.13

Չինացի ճամփորդը աշխարհի տարբեր երկրներում յուրօրինակ գրաֆիտիներ է պատկերելով (լուսանկարներ)
Չինացի նկարիչը ճանապարհորդում է տարբեր քաղաքներով՝ ամենուրեք պատկերելով հսկայական գրաֆիտիներ, որոնք հաճախ հասնում են մի քանի մետր երկարությամբ նկարների, ներկայացնում է Daily Mail-ը:


DALeast կեղծանունով հանդես եկող չինացին բնակվում է Հարավային Աֆրիկայում, սակայն տարվա 6 ամիսը նա անցկացնում է ճանապարհորդելով տարբեր քաղաքներում՝ գրաֆիտիներով նկարազարդելով պատերը:


Նրա անսովոր նկարները, որոնցից շատերն արվել են հապճեպ, մարդկանց աչքից խուսափելու համար, նման են 3D պատկերների:


DALeast-ի աշխատանքները, ով այդպես էլ չի ցանկանում բացահայտել իր իրական անունը, կարելի տեսնել Քեյփթաունում, Մայամիում, Նյու Յորքում, Լոնդոնում և, իհարկե, իր հայրենի Չինաստանում:


29-ամյա չինացին նկարում է 3 տարեկանից սկսած, սակայն հանրային վայրերում իր նկարները պատկերում է 2004-ից: