Երեք հայ թեկնածու՝ «Էմմի» մրցանակաբաշխությանը

11:00 • 14.08.13

Ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Նոկիա» համերգասրահում, տեղեկացնում է ամերիկահայերի «Մասիս» շաբաթաթերթը։

 

Մրցանակաբաշխությանը ներկայացված է նաև «Սինեմաքս» հեռուստաընկերության եթերով ցուցադրվող «Բանշի» սերիալը, որն ամբողջությամբ պատրաստված է թվայնացված պատկերների միջոցով։

 

«Բանշիի» թվայնացման ստեղծագործական խմբի 5 անդամներից 3-ը հայեր են՝ Արմեն Գևորգյան (խմբի ղեկավար), Անդրանիկ Թառանյան և Գևորգ Բաբիթյան։
 

Երեք հայ թեկնածու՝ «Էմմի» մրցանակաբաշխությանը