Քրիստոսի պատկերով որմնանկարի անհաջող վերականգնված տարբերակն իսպանացի նկարչուհու համար հիթ է դարձել

09:34 • 14.08.13

Հիսուս Քրիստոսի պատկերով որմնանկարի անհաջող վերականգնված տարբերակն իսպանացի նկարչուհի Սեչիլյա Ջիմենեզի համար իրական հիթ է դարձել, հայտնում է news.yahoo.com-ը։

 

Մեկ տարի առաջ 81-ամյա նկարչուհու՝ Քրիստոսին պատկերող որմնանկարը վերականգնելու անհաջող փորձը ծաղրի առարկա էր դարձել: Համաշխարհային ուշադրության արժանանալուց հետո աղավաղված որմնանկարն իսպանական Բորջա քաղաք 40.000 այցելու է բերել և տեղական բարեգործական հաշվեհամարին՝ 50.000 եվրո գումար: Ջիմենեզն անգամ իր անհատական ցուցահանդեսն է ունեցել:

 

Քաղաքում սկսել են նկարը պատկերել տարբեր ապրանքների վրա՝ հույս ունենալով, որ այն կվաճառվի գալիք տարիներին: Ջիմենեզը և քաղաքային խորհուրդը մյուս շաբաթ մի գործարք են ստորագրելու, որով կիսելու են նկարը պատկերող ապրանքներից ստացված հասույթը. նկարչուհին կստանա շահույթի 49 տոկոսը:

 

Որմնանկարի բնօրինակում պատկերված էր Քրիստոսը: Ջիմենեզը որոշում է այն վերականգնել, սակայն՝ անհաջող։ Մարդիկ այն սկսում են կապիկի նմանեցնել։ Սակայն նկարը համաշխարհային հիթ է դարձել: Այն սկսել է հայտնվել վերնաշապիկների, բաժակների, հեռախոսների պատյանների վրա: Մարդիկ այցելում են Բորջա՝ նկարը տեսնելու: