Գեղեցկությունը փրկում է աշխարհն արդեն ավելի քան մեկ դար. ուղիղ 105 տարի առաջ ընտրվել է առաջին «Միսս աշխարհը»
Մոլորակի ամենաառաջին ամենագեղեցիկ կինը ճանաչված Նելին խաղաղություն է խնդրել և խոզուկ՝ իր հայրիկի համար, գրում է style.rbc.ru-ն՝ հիշեցնելով, որ ուղիղ 105 տարի առաջ այս օրն է կայացել պատմության մեջ առաջին Գեղեցկության միջազգային մրցույթը։
1908թ. օգոստոսի 14-ին անգլիական նավահանգստային Ֆոլքսթոն քաղաքում են հավաքվել ԱՄՆ-ի, Անգլիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի ներկայացուցիչները։ Հաղթող է ճանաչվել 18-ամյա Նելի Ջերմանը, որն արդյունքների հրապարակումից հետո ասել է. «Ես խաղաղություն եմ ուզում ամբողջ աշխարհին և նոր խոզուկ՝ իմ հայրիկի համար»։

1913թ. գեղեցկության մրցույթը քիչ բանով էր տարբերվում նախորդից. միևնույն ամոթխած ժպիտները և չափազանց շատ հագուստ։

«Միսս աշխարհ» ժամանակակից մրցույթը ներառում է լողազգեստներով ցուցադրություն, երեկոյան զգեստների և տաղանդների ներկայացում։ Այս տարի մրցույթը կկայանա սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայում։











