Բրիտանական գրադարանում արգելափակվել է Շեքսպիրի «Համլետի» էլեկտրոնային տարբերակը
Մեծ Բրիտանիայում գրադարանը արգելափակվել է Շեքսպիրի «Համլետ» ողբերգության էլեկտրոնային տարբերակի հասանելիությունը:
Համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով Շեքսպիրը հայտնվել է արգելված գրողների ցուցակում, գրում է Russia Today-ը:
Գրող Մարկ Ֆորսայթը գրադարանում գիրք գրելիս ցանկացել է ստուգել իր մեջբերումը Շեքսպիրի հայտնի պիեսից, սակայն էլեկտրոնային տարբերակը բացել նրան չի հաջողվել: Այն արգելափակված է եղել բռնություն նկարագրող նյութ պարունակելու համար:
Արդյունքում պարզվել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և նյութն արգելափակվել է Wi-Fi կապի խափանման հետևանքով:










