Chanel No. 5 օծանելիքին նվիրված գիրք կհրատարակվի
Chanel No. 5 օծանելիքին նվիրված գիրք կհրատարակվի։
Ժան Լուի Ֆրոմանի «No. 5 Culture Chanel» գիրքն անցած մայիսին Փարիզում կայացած համանուն ցուցադրության պատմության 2-րդ մասն է։ Լինելով ցուցահանդեսի կուրատորը՝ Ֆրոմանը կարողացել է հավաքել իսկապես լեգենդար կադրեր Կոկո Շանելի կյանքից, այնուհետ՝ լրացրել է պակասող տեղեկություններով, որոնք էլ դարձել են հրատարակության հիմքը, գրում է buro247.ru-ն։
Գրքում հեղինակը վերլուծում է Կոկո Շանելի սերտ կապն իր ժամանակակիցների հետ՝ արվեստի ներկայացուցիչների, որոնց թվում եղել են Ժան Կոկտոն, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Գիյոմ Ապոլիները և այլք։
Բացի այդ, գրքում պատմվում է Շանելի առաջին մեծ սիրո մասին՝ Արթուր Կապելի, բրենդի և օծանելիքի անվանման ստեղծման պատմությունը։
Գիրքը լույս կտեսնի 2013թ. նոյեմբերի 5-ին։ Գնել այն կարելի է Amazon-ում (արժեքը զեղչով կկազմի 157.50 դոլար)։










