Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանած խաչն eBay-ում գնահատվել է 70.000 դոլար (լուսանկարներ)

08:58 • 15.08.13

Համացանցում աճուրդի է հանվել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը։ eBay առցանց աճուրդի կայքում խաչը գնահատվել է 70.000 ԱՄՆ դոլար։

 

Վաճառողներն այն բնութագրել են որպես հայկական խաչի խիստ հազվագյուտ նմուշ։
 

Ռուսական Bay.ru կայքում խաչի արժեքը 2 380 000 ռուբլի է։ Այն թվագրվում է 1761-1771թթ.։ Քաշը 488 գրամ է, երկարությունը՝ 38 սմ։

 

Հիշեցնենք, որ օրերս համացանցում վաճառքի էր հանվել նաև Նարեկացու ձեռագիրը։

 

Ձեռագիրն eBay-ում աճուրդի է հանվել 30.000 ԱՄՆ դոլար մեկնարկային գնով: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ իրենք այժմ դեռ փորձում են պարզել աճուրդի մասին եղած տեղեկատվության իսկությունը և թե ով է տեղադրել: