Լոնդոնի Վիկտորյա և Ալբերտ թանգարանը ձեռք է բերել Վիվյեն Լիի արխիվը (լուսանկարներ)

12:28 • 15.08.13

Լոնդոնի Վիկտորյա և Ալբերտ թանգարանը ձեռք է բերել «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր հերոսուհի, աշխարհահռչակ դերասանուհի Վիվյեն Լիի արխիվը՝ նրա ամուսին Լորենս Օլիվյեին գրված նամակներն ու դերասանուհու օրագրերը, հայտնում է Independent-ը:

 

Թանգարանն այս արխիվը գնել է դերասանուհու թոռներից՝ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ:

 

Մինչ այժմ հանրությանը չցուցադրված արխիվում կան նրա նամակագրություններն Ուինսթոն Չերչիլի, Նոել Քոուարդի և գրող Գրեմ Գրինի հետ:


Լուսանկարների թվում կան «Քամուց քշվածները» ֆիլմից կադրեր, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում շրջագայությունների ժամանակ հենց Լիի կողմից արված լուսանկարներ:

 

Արխիվը պարունակում է Լիին և Օլիվյեին ուղղված 7.500-ից ավելի անձնական նամակներ՝ Արթուր Միլլերից, Թոմաս Էլիոթից, Թենեսի Ուիլիամսից, Ուինսթոն Չերչիլից, Մերիլին Մոնրոյից, Էլիզաբեթ թագուհուց...

 

Թանգարանի տնօրենի խոսքով՝ արխիվը ոչ միայն ներկայացնում է Վիվյեն Լիի կյանքը և կարիերան, այլև պատկերացում է տալիս այն թատերական և հանրային կյանքի մասին, որը շրջապատում էր դերասանուհուն:

 

Getty Images
 
PA
 
 
PA
 
PA
 
PA