«Կարապի լճի» նոր տարբերակի դերասանները մարմնավաճառների են մարմնավորում (տեսանյութ)
BBC-ն արձանագրել է, որ պարուսույց Ֆրեդերիկ Ռեդմանը առավել քան յուրատիպ է մեկնաբանել Չայկովսկու «Կարապի լիճը»:
Դասական գործի՝ «Վերաբեռնում» անվանումը ստացած նոր տարբերակը փողոցային պարի գեղագիտությամբ է մատուցվել, իսկ ամենանշանային կերպարները՝ կարապները՝ հենց փողոցի կանանց:
Ռեդմանը խոստովանել է, որ լուծումը իրեն հուշել են Լոնդոնի մարմնավաճառ կանայք՝ իրենց երկարաճիտք կոշիկներով և փետուրի ճերմակ վերնահագուստով:
Գերմանիայում և Ավստրիայում անշլագներով հանդես գալուց հետո՝ հակասական ներկայացումը ներկայացվել է նաև Լոնդոնում:










