Միլիարդատերերի սիրելի գրքերը. ի՞նչ են կարդում հարուստներն ու հայտնիները

15:34 • 16.08.13

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Luxlux.net-ը կպատմի, թե ինչ գրքեր են առավել հաճախ հայտնվում միլիարդատերերի սեղաններին։ 


Ներկայացվում է ամենահարուստ մարդկանց սիրելի գրքերի լավագույն տասնյակը.


Բիլ Գեյթսը պարզապես պաշտում է Ջերոմ Դ. Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը։ Դա պատմություն է 16-ամյա Հոլդեն անունով մի դեռահասի մասին, որը հրաժարվում է ընդունել այն կանոնները, որոնցով ապրում է հասարակությունը։

 

Օփրա Ուինֆրին չի բաժանվում Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» գրքից։ Վեպը գրված է ուսուցողական ժանրում և պատմում է Ալաբամա նահանգի հեռավոր բնակավայրի կյանքի մասին «մեծ ընկճախտի» ժամանակաշրջանում։

 

Մարկ Ցուկերբերգը հաճույքով վերընթերցում է Օրսոն Սքոթ Կարդի «Էնդերի խաղը» գիրքը։ Գիտաֆանտաստիկ վեպը նվիրված է այլմոլորակայինների դեմ բնակիչների «հավերժ» պայքարին։

 

Ուորեն Բաֆեթն ավելի իրատես է։ Միլիարդատիրոջ սիրելի գիրքը Մեգի Մահարի «Ցուլ։ Վերելքի և անկման պատմություն» գիրքն է։ Դա ֆոնդային շուկայի ձանձրալի հետազոտություն է որոշակի ժամանակահատվածում։

 

Թիմ Կուկը կարդում է Ջորջ Սթոքի «Ժամանակի դեմ մրցելով» գիրքը։ Այդ գիրքը Apple ընկերության ներկայիս ղեկավարին սովորեցրել է հաջողակ բիզնեսի հիմունքները։

 

Դոնալդ Թրամփը ժամանակ առ ժամանակ կարդում է Նորման Վինսենթ Պիլի «Դրական մտածելակերպի ուժը» գիրքը։ Դա միլիարդատիրոջ սեղանի գիրքն է, որն օգնում է հաղթահարել խնդիրները, ինքնավստահություն ձեռք բերել, գտնել հաջողության ուղին։

 

Լարի Էլիսոնը հետաքրքրվում է քաղաքականությամբ և պատմությամբ, այդ պատճառով էլ նրան դուր է գալիս Վինսենթ Կրոնինի «Նապոլեոն» գիրքը։

 

Ռիչարդ Բրենսոնը հիացած է Ստալինգրադի ճակատամարտի պատմությամբ։ Էնթոնի Բիվորի «Ստալինգրադ» անվանումով գիրքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նրա սիրելի գիրքն է։

 

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին կարդում է Աթուլ Հավանդեի «Մանիֆեստ ստուգացանկին» («The Checklist Manifesto») գիրքը։

 

Սթիվ Ջոբսն իսկապես փիլիսոփա էր։ Միլիարդատերն իր գրադարանում պահում էր Շեքսպիրի «Լիր արքա»-ն, Պլատոնի աշխատանքները, «Մոբի Դիկ» վեպը, Քլեյթոնի «Նորարարի դիլեման» գիրքը։