«Սև կարապ» ֆիլմի հեղինակը կնկարահանի «Կարմիր ճնճղուկը» ֆիլմը

17:15 • 16.08.13

Ամերիկացի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին կէկրանավորի Ջեյսոն Մեթյուսի «Կարմիր ճնճղուկ» լրտեսական վեպը։ Ֆիլմում կպատմվի ռուս բալետի պարուհու մասին, որն աշխատում է հակահետախուզությունում, գրում է Обозреватель-ը։

 

Վեպի իրադարձությունները զարգանում են մեր օրերում՝ Ռուսաստանում։ Դոմինիկա Եգորովան պետք է գայթակղի Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Նաթանիել Նեշին, որին ԱՄՆ-ն ուղարկում է Մոսկվա։ Արդյունքում՝ Դոմինիկան անցնում է ԿՀՎ-ի կողմն ու դառնում կրկնակի գործակալ։

 

Հետաքրքրական է, որ Դարեն Արոնոֆսկին «Սև կարապ» թրիլերի ռեժիսորն է, որտեղ խոսքը նույնպես բալետի պարուհու մասին է։