The Rolling Stones-ն «ընդհանուր լեզու է գտել» հագուստ արտադրող ընկերության հետ
Լեգենդար The Rolling Stones ռոք խումբը դատի է տվել New Yorker Fashion հագուստ արտադրող գերմանական ընկերությանն իր դուրս հանած լեզվի տեսքով խորհրդանշանն օգտագործելու համար, գրում է rbc.ru կայքը:
Խմբի ներկայացուցիչը նշել է, որ ինչպես ցանկացած այլ խումբ կամ ճանաչելի բրենդ, իրենք ակտիվորեն պաշտպանելու են իրենց կոմերցիոն սեփականությունը՝ լինի դա համերգ, երգ, թե խորհրդանշան:
New Yorker ընկերությունը ստիպված է եղել հանել այդ նկարով իր պաստառները 800 խանութներից, ինչպես նաև դադարեցնել ավելի քան 3.000 հագուստի վաճառքը, որոնց վրա առկա էր խմբի խորհրդանշանը:
New Yorker-ի տնօրեն Ֆրից Կնապը դատական գործին զայրացած է արձագանքել՝ նշելով, որ լեզուն չի կարող լինել խմբի սեփականությունը: «Պաստառները ստեղծել է մեր կրեատիվ բաժինը: Ես թույլ չեմ տա The Rolling Stones-ին արգելել իմ լեզուն»:










