«Վերսաչեի տունը» կենսագրական ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերին
«Վերսաչե» լեգենդար դիզայներական տան մասին ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Hollywood Reporter-ին։
1997-ին իր եղբոր սպանությունից հետո բիզնեսը ղեկավարող Դոնաթելա Վերսաչեին կմարմնավորի Ջինա Հերշոնը։ Հենց Ջանի Վերսաչեին կմարմնավորի սերիալների դերասան Էնրիկո Կոլանտոնին։ Դերասանական կազմը զարդարել է 1960-ականների սեքս խորհրդանիշ Ռաքել Ուելչը, ում բաժին է հասել մորաքույր Լյուսիի դերը։
Ֆիլմի սցենարը հիմնված է The Wall Street Journal պարբերականի թղթակից Դեբորա Բելի «Վերսաչեի տունը. հանճարեղության, սպանության և գոյատևման գաղտնի պատմություն» գրքի վրա։ Կենտրոնում Դոնաթելան է, որը դառնում է նորաձևության կայսրության ղեկավարը եղբոր մահից հետո։
Նրան ծաղրում են քննադատներն ամբողջ աշխարհից, նա դառնում է թմրամոլ և գրեթե սնանկացնում է ընկերությունը։ Սակայն ընտանիքի օգնությամբ նա վերականգնվում է և վերադառնում բիզնես՝ դարձնելով բրենդն է՛լ ավելի ազդեցիկ, քան եղբոր օրոք էր։










