Ինդոնեզացիները յուրովի են տոնում անկախության օրը՝ մագլցելով նվերներով լի ձողերի վրա (լուսանկարներ)

22:28 • 17.08.13

Հարյուրավոր ինդոնեզացի երիտասարդներ ջանք չեն խնայում՝ մագլցելու 10 մետր երկարություն ունեցող այս ձողերի վրա, որին ամրացված են տարբեր տեսակի իրեր:

 


Ինչպես ներկայացնում է Daily Mail–ը, Ինդոնեզիայում անկախության տոնակատարության ժամանակ հարթ մակերեսով ձողերն ուղղահայաց տեղադրելուց հետո այն պատում են յուղի հաստ շերտով և կավով, այնուհետև դրանց բարձր հատվածներում տարբեր իրեր են ամրացնում՝ հեռուստացույց, հեծանիվ, քաղցրավենիք և այլն: Նա, ով կարողանա հասնել մրցանակին, կտիրանա դրան:

 

Panjat pinang կոչվող այս ավանդույթը ինդոնեզացիները տոնում են օգոստոսի 17-ին՝ իրենց անկախության օրը: Ինդոնեզիան անկախություն է ձեռք բերել Նիդեռլանդներից՝ 1945թ.-ին: