ԱՄՆ-ում Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձան կկանգնեցնեն

20:05 • 17.08.13

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի երիտասարդ երկրպագուները նրան նվիրված հուշարձան կառուցելու համար միջոցների հավաքագրման արշավ են սկսել ԱՄՆ-ում: Հուշարձանի նախագիծը կարժենա շուրջ 50 հազար դոլար, հայտնում է Russian Today-ը:


Երիտասարդները ԱՄՆ են եկել Շոտլանդիայից՝ ցանկանալով այստեղ հիմնել իրենց բիզնեսը: Այս քայլը կատարելիս նրանք ոգեշնչվել են Սթիվ Ջոբսի օրինակով:


Երիտասարդները մտադիր են հուշարձանը կանգնեցնել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի մոտ:


Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձան 2011-ին տեղադրվել է նաև Բուդապեշտում: Իսկ Ուկրաինայում և Եվրոպայի մի շարք այլ երկրներում վաճառքի են հանվել Apple-ի հիմնադրի հիշատակին նվիրված ոսկե մետաղադրամների սահմանափակ քանակությամբ հավաքածուն, որի մեկ iCoin-ը արժե 3000 դոլար: