21st Century Fox–ը հրաժարվել է Հիլարի Քլինթոնի մասին սերիալ նկարահանելուց

10:56 • 18.08.13

21st Century Fox ընկերության հեռուստատեսային մասնաճյուղը հրաժարվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին NBC հեռուստաալիքի համար հեռուստասերիալ նկարահանելու պլաններից, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը բողոքել է NBC-ի դեմ՝ այդ հեռուստաալիքով Քլինթոնի մասին սերիալ ցուցադրելու վերաբերյալ, որը կարող է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։


Հանրապետականների հայտարարած բոյկոտից հետո NBC-ն և CNN հեռուստաընկերությունը, որը պատրաստվում էր նկարահանել վավերագրական ֆիլմ Քլինթոնի մասին, զրկվել են ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների միջև բանավեճեր անցկացնելու հնարավորությունից։


21st Century Fox-ն ընդգրկված է համանուն մեդիակորպորացիայի կազմում, որը գլխավորում է մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոքը։