Քաղաքապետարանի մեկամսյա ակցիան թանգարաններ շատ այցելուներ է բերել
Ժամանակակից արվեստի թանգարանում վերջին շրջանում կտրուկ ավելացել են այցելուները, ինչը պայմանավորված է թանգարան անվճար այցելությունների՝ Երևանի քաղաքապետարանի հայտարարած միամսյակով: Այն կգործի ողջ օգոստոս ամսվա համար:
Tert.am–ի այցելության պահին թանգարանում բավականին շատ այցելուների էին գտնվում, ինչը թանգարանի ավագ գիտաշխատող Եվգենյա Կիլիկյանը պայմանավորեց նրանով, որ մեր քաղաքացիները սիրում են օգտվել տարատեսակ ակցիաներից:
«Այլապես, մեր թանգարանում տոմսերը բավական մատչելի են՝ 500 դրամ, և այցելուներն տարբեր խավերի ներկայացուցիչներ են»,- ասաց նա։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ՝թանգարան անվճար այցելությունների միամսյակը վերաբերում է նաև «Հայազն», Երևանի պատմության և Էրեբունի թանգարաններին:










