Հյու Ջեքմանը հերքել է իր ռեկորդային հոնորարի մասին լուրերը

15:52 • 19.08.13

Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Ջեքմանը հերքել է իր ռեկորդային հոնորարի մասին լուրերը։

 

Միջազգային մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե հոլիվուդյան հայտնի դերասանը 20th Century Fox ստուդիայի հետ ընդհանուր 100 մլն դոլար հոնորարի պայմանագիր է կնքել, գրում է loveradio.ru-ն։

 

Սակայն Ռոսոմախայի մասին պատմող նոր 4 ֆիլմերի նկարահանումների համար նրա աստղաբաշխական հոնորարի մասին շրջանառվող լուրերը ոչ մի ընդհանուր կապ չունեն իրականության հետ։

 

Ջեքմանը, որն այժմ մասնակցում է «X-մարդիկ. անցած ապագայի օրերը» ֆիլմի նկարահանումներին, շփվել է Entertainment Weakly պարբերականի լրագրողների հետ։

 

«Ոչ, դա այդպես չէ։ Ես դա անում եմ միայն սեփական նկատառումներից ելնելով, այլ ոչ թե հոնորարի զրոների քանակից։ Ես, ի դեպ, շատ գոհ եմ «Ռոսոմախա. Անմահը» ֆիլմից»,- ասել է դերասանը։