Այդպես ասում էր Սթիվ Ջոբսը. 10 արտահայտություն «Ջոբս» ֆիլմից

17:44 • 19.08.13

Apple Inc. կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը՝ «Ջոբս», հյուսիսամերիկյան վարձույթում հայտնվել է օգոստոսի 18-ին։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Էշթոն Քաթչերը։

 

Forbes-ը ֆիլմի սցենարից ընտրել է լեգենդար գործարարի՝ բիզնեսի փիլիսոփայության և կյանքի սկզբունքների վերաբերյալ 10 ամենակարևոր արտահայտությունները։

 

1. Բարձրագույն կրթության մասին. «Ես չեմ պակասեցնում բարձրագույն կրթության արժեքը։ Ես պարզապես ասում եմ, որ այն վնաս է հասցնում ձեր փորձին»։

 

2. Ռիսկի մասին. «Մեծ արվեստագետները, ինչպես Դիլանը, Պիկասոն, միշտ դիմել են ռիսկի և կարող էին անհաջողության մատնվել։ Եվ եթե դուք ցանկանում եք հայտնի դառնալ, դուք նույնպես պետք է ռիսկի դիմեք»։

 

3. Ուրիշների կարծիքի մասին. «Որտեղի՞ց մարդիկ իմանան, թե ինչ են ուզում, եթե նույնիսկ նրանք չեն տեսել այդ արտադրանքը»։

 

4. Ինքնավստահության մասին. «Ամեն ինչ ձեր շուրջ, այն ամենը, ինչից կազմված է մեր կյանքը, ստեղծվել է մարդկանց կողմից, որոնք ձեզանից խելացի չեն։ Դուք ինքներդ կարող եք փոխել աշխարհը, ազդել նրա վրա, դուք կարող եք ստեղծել սեփական արտադրանքը, և դա նույնպես կօգտագործեն մյուսները»։

 

5. Ապագայի մասին. «Ավելի լավ է ես սխալվեմ արտադրանքի զարգացման վերաբերյալ իմ տեսակետում, քան անեմ երկրորդական իր»։

 

6. Մանրուքների մասին. «Մենք փոքրիկ իրերն անմոռանալի ենք դարձնում»։

 

7. Հանճարների մասին. «Նվիրվում է խելագարներին։ Ապստամբներին։ Խուլիգաններին։ Նրանց, ովքեր աշխարհն այլ կերպ են տեսնում։ Նրանք փոխում են իրերը մեր շուրջ։ Նրանք մարդկությանն առաջ են մղում։ Եվ թող նրանց համարեն խելագարներ, մենք նրանց մեջ հանճարներ ենք տեսնում»։

 

8. Խնդիրների մասին. «Ձեզ միշտ անհրաժեշտ է խնդիր, որը հենց դուք պետք է լուծեք։ Սխալ, որն անհրաժեշտ է շտկել»։

 

9. Կրքի մասին. «Պետք է զբաղվել նրանով, ինչին ոգևորվածությամբ եք վերաբերվում։ Հակառակ դեպքում, ձեր ուժերը չեն բավականացնի գործն ավարտին հասցնելու համար»։

 

10. Ընտրության մասին. «Կյանքում կարելի է շատ բանով զբաղվել, սակայն եթե մենք որոշակի բան ենք ընտրել, եկեք այն հայտնի դարձնենք»։