Լուսանկարիչը դիմանկարներ է ստեղծում աստղերի և գալակտիկաների պատկերներից (լուսանկարներ)

08:28 • 19.08.13

Բարսելոնացի նկարիչ Սերխիո Ալբիակը դիմանկարների հավաքածու է ստեղծել՝ օգտագործելով Hubble աստղադիտակից ստացված պատկերները, գրում է Daily Mail-ը:


Իսպանացին
60 օրում ստեղծել է ավելի քան 11 000 խճանկարային դիմանկարներ՝ համակցելով հեռավոր տիեզերքի պատկերներն ու մարդկանց կողմից ուղարկված նկարները:


Ալբիակը, ով համակարգչային գիտությունների ինժեներ է, համակարգչային ծրագիր է գրել, որը Hubble աստղադիտակի միջոցով ստացված աստղերի և գալակտիկաների պատկերներից նկարներ է ստեղծում՝ դրանց վրա գունապնակից երանգներ շաղ տալով:


Նկարիչը
«արտադրող կոլաժ» ծրագրի միջոցով ստեղծել է շուրջ 50 աստղերի և գալակտիկաների գունանկարներ, ապա վերարտադրել մարդկանց նկարները՝ ամբողջովին աստղերից ստացված:  


Նախկինում
նա ստեղծել է երգահանների և գրողների դիմանկարներ՝ նրանց նոտաների թղթից կամ ձեռագրերից ստացված գունանկարների միջոցով, որոնք նա ներկայացրել է իր կայքում:

 

 

 

Լուսանկարիչը դիմանկարներ է ստեղծում աստղերի և գալակտիկաների պատկերներից (լուսանկարներ)