30 հազար դոլար գնահատված Նարեկացու ձեռագիրը սպասում է իր գնորդին

11:11 • 20.08.13

eBay.com կայքում աճուրդի հանված Նարեկացու ձեռագիրը դեռ չի գտել իր գնորդին: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ին փոխանցեց, որ հավանաբար առաջիկայում ձեռագրի հետ կապված նորություններ կլինեն: Կգնի արդյոք Մատենադարանն այդ ձեռագիրը, թե ոչ հարցին Հրաչ Թամրազյանը պատասխանեց, որ մինչև չտեսնեն այն, չուսումնասիրեն՝ հասկանալու համար ձեռագրի իրական արժեքը, չեն կարող հստակ որոշում կայացնել:


«Նկարներով դժվար է պատկերացում կազմել, պիտի ձեռագիրն իրականում տեսնենք: Այդ ժամանակ էլ կորոշենք»,- հավաստիացրեց Մատենադարանի տնօրենը: