Լա Մանշի հատակից 400 տարվա փայտե արձան է դուրս բերվել (լուսանկարներ)
Լա Մանշի հատակից փայտե արձան է դուրս բերվել, որը զարդարել է խորտակված 17-րդ դարի հոլանդական նավը, գրում է The Daily Mail-ը:
Հաստ բեղերով մարտիկի փայտե արձանը՝ 8,5 մետր բարձրությամբ, քանդակված է եղել նավի առաջնային հատվածում: Յոթ օրվա ընթացքում ջրասույզները փորել են նավի առաջնային մասը, իսկ հետո դրա շուրջը պողպատե շրջանակ են տեղադրել: Այնուհետ այդ հատվածը հասցվել է մինչև Պուլա, որտեղ էլ դուրս է բերվել ջրից:
Ուսումնասիրությունների ժամանակ Բորնմուտի համալսարանի հնագետները նավից հանել են մեծ թվով իրեր, այդ թվում՝ կոշիկ, ամանեղեն, կողմնացույց, նավից այլ հատվածներ՝ բարոկկո ոճով:
Մասնագետների համար սա չափազանց հետաքրքիր գտածո է: Նրանք կարծում են, որ խորտակված նավը հոլանդական առևտրային նավ էր, որը գնում էր կամ վերադառնում Միջերկրական ծովից կամ Հեռավոր Արևելքից:

















