Վուդի Ալենին Ռիո դե Ժանեյրոյի մասին ֆիլմի համար առաջարկել են «ինչ ցանկանա»
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաէսը խոստովանել է, որ կանի «ամեն ինչ», միայն թե ռեժիսոր Վուդի Ալենն իր հաջորդ ֆիլմը նկարահանի իր քաղաքում, գրում է Обозреватель-ը։
Քաղաքապետի խոսքով՝ ինքը պատրաստ է ապահովել նախագծի ֆինանսավորումը, որքան էլ այն լինի։
«Ես այնքան շատ եմ ցանկանում, որ Վուդին գա մեր մոտ, որ արդեն փորձել եմ բոլոր հնարավոր միջոցները նրան հասնելու համար։ Ես շփվել եմ ռեժիսորի քրոջ հետ և նամակ ուղարկել իսպանացի ճարտարապետի միջոցով, որն ապրում է Նյու Յորքում Ալենի հարևանությամբ»,- խոստովանել է Պաէսը։
Ավելին, քաղաքապետին բոլորովին չի հուզում Ռիոյի բնակիչների հնարավոր դժգոհությունը՝ կապված քաղաքային իշխանության առատաձեռնության հետ։










