Սթինգը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին

16:40 • 20.08.13

Հայտնի երգիչ Սթինգը հայտարարել է վերջին տասը տարվա ընթացքում առաջին անհատական ալբոմի թողարկման մասին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ալբոմը կանվանվի «The Last Ship» և լույս կտեսնի սեպտեմբերի 24-ին։ Ալբոմն այն մյուզիքլի աուդիո տարբերակն է, որի վրա աշխատում է երգիչը։

 

Ինչպես նշել է անձամբ Սթինգը, ալբոմը «հում նյութ է, որից կկերտվի մյուզիքլի արձանիկը»։

 

«Ես չեմ կարծում, որ այս ալբոմը կհայտնվեր առանց թատրոնի համար որևէ բան ստեղծելու ցանկության։ Երբ ես սկսեցի ստեղծագործել այս թեմայով, երգերը սկսեցին ծնվել արագ և ամբողջական»,- ասել է Սթինգը։