Ֆիլիպինցի նկարիչը սուրճի նստվածքով դիմանկարներ է պատկերում (լուսանկարներ)
Ֆիլիպինցի նկարիչ Վինսենթ Ֆրանցիսկո Նավարոն պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով սուրճի նստվածքը, ներկայացնում է Oddity Central-ը:
21-ամյա երիտասարդը հիանալի դիմանկարներ է պատկերել՝ կիրառելով միայն եփած սուրճի նստվածքը, որը նա հավաքել և վերամշակել է՝ վերածելով ներկի:
Բնապահպան նկարիչն այս կերպ աջակցել է թափոնների տնօրինման և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կառավարության ծրագրին:
Ամիսներ շարունակ որպես կամավոր աշխատելով սուրճի ագարակում՝ նա որոշել է իր շնորհակալությունը հայտնել ագարակատերերին, ովքեր ջանք չեն խնայում սուրճ աճեցնելու համար, և որպես շնորհակալության նշան՝ պատկերել է բոլոր ագարակատերերի դիմանկարները իր յուրօրինակ ներկով:










