Քլինթ Իսթվուդը կփոխարինի Սթիվեն Սփիլբերգին ԱՄՆ-ի ամենամահացու դիպուկահարի մասին նախագծում
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ամերիկացի դիպուկահարը» կենսագրական ֆիլմը, որը նվիրված է ԱՄՆ-ի Զինված ուժերի պատմության մեջ ամենահայտնի դիպուկահարին։
Այսօր հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորը, որում գլխավոր դերը կկատարի Բրեդլի Կուպերը, կդառնա Քլինթ Իսթվուդը, գրում է filmpro.ru-ն։
«Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմի սցենարը, որը գրել է Ջեյսոն Դին Հոլը, հիմնված է Քրիս Քայլի կենսագրության վրա. ամերիկացի զինվոր, որը, միայն պաշտոնական տվյալներով, Իրաքում ավելի քան 150 մարդ է սպանել։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ին։










