Աշխարհի ամենամեծ պիցցան պատրաստվել է ԱՄՆ-ում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 8 խոհարարներից բաղկացած խումբը պատրաստել է աշխարհի ամենամեծ պիցցան, որը կրկնակի անգամ մեծ է նախորդ ռեկորդային պիցցայից, գրում է Daily Mail-ը:
Այժմ ամենամեծ պիցցան, որի տրամագիծը շուրջ 15 մետր է, ունի 15 քառ. մետր մակերես և կշռում է 100 ֆունտ (45կգ–ից ավելի): Սան Անտոնիայի խոհարարներն այն թխել են հատուկ պատրաստված հսկայական վառարանում:
Ինչպես նշում է խմբի ավագ խոհարարը, իրենք հսկայական պիցցան պատրաստել են Գինեսի համաշխարհային ռեկորդների թանգարանում, որտեղ էլ գրասենյակի պաշտոնյաները գրանցել են համաշխարհային ռեկորդը: Խոհարարներն այն պատրաստել են 1 ժամ 45 րոպեում:










