Չելենտանոն վնասվածք է ստացել հանգստի ժամանակ

11:33 • 22.08.13

Հանրահայտ երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն, որն այս օրերին կնոջ՝ Կլաուդյա Մորիի հետ հանգստի է մեկնել իտալական Լիգուրիա շրջան, ոտնաթաթի վնասվածք է ստացել և տեղափոխվել Սան Ռեմոյի անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն, հայտնում է euromag.ru-ն։

 

Ինչպես լրագրողներին պատմել է Կլաուդյա Մորին, վնասվածքի պատճառը հյուրանոցում վայր ընկնելն է եղել։

 

Ինչպես հայտնում է Italia-ru-ն, ռենտգեն անելուց և ոտքը փաթաթելուց հետո երաժիշտը տուն է գնացել։

 

Նրա երկրպագուներին հանգստացնելու համար, Մորին Չելենտանոյի պաշտոնական կայքէջում կատակով գրել է, թե չնայած կահույքին ոտքով ուժեղ հարվածելուն, «Ադրիանոն կոտրել է ընդամենը ճկույթը, մնացած 9 մատներն իրենց հիանալի են զգում»։