Մահացել է The Beatles-ի և The Rolling Stones-ի փրոմոութերը
Նյու Յորքում 95 տարեկանում մահացել է փրոմոութեր, The Beatles և The Rolling Stones խմբերի առաջին համերգների կազմակերպիչ Սիդ Բերնսթայնը: Նա ուներ կին, ում հետ ապրել է 50 տարի, երեխաներ և թոռներ, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:
Փրոմոութերը The Beatles-ին Ամերիկա էր հրավիրել 1965 թվականին՝ առանց մինչ այդ խմբի որևէ երգ լսելու: Բերնսթայնը կազմակերպել է նրանց համերգը՝ ողջ մարզադաշտը լցնելով հանդիսատեսներով: Սա ժամանակակից երաժշտության մեջ առաջին համերգն էր, որ կազմակերպվում էր մարզադաշտում:
Բերնսթայնն ավելի ուշ ամերիկյան հանդիսատեսին է ներկայացրել The Rolling Stones-ը՝ ԱՄՆ-ում կազմակերպելով 5 համերգ: Բացի այդ, նա աշխատել է Ջիմի Հենդրիքսի, Ջուդի Գարլանդի, Ռեյ Չարլզի, Ֆրենկ Սինատրայի և այլոց հետ։










