Գայ Ռիչին կէկրանավորի «Կայսրության ծաղկումը» գիրքը
Գայ Ռիչին կդառնա 2006-ին հրատարակված Թոմաս Քելիի «Կայսրության ծաղկումը» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի ռեժիսորը, գրում է buro247.ru-ն։
Գիրքը պատմում է սիրային եռանկյունու մասին, որը զարգանում է Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի շինարարության ֆոնին (1920-1930-ական թթ.)։
Ֆիլմի նկարահանման իրավունքը գնել է Warner Bros. ընկերությունը, միևնույն ժամանակ Ռիչին հանդես կգա ոչ միայն որպես ռեժիսոր, այլև ֆիլմի պրոդյուսեր, իսկ սցենարը կգրի Թոմաս Քելին։
Նկարահանումները սկսելու ամսաթիվը դեռևս գաղտնի է պահվում։










