Վիետնամցի ինքնուս նկարիչը պատկերներ է ստեղծում հավի փետուրներից (լուսանկարներ)

08:24 • 22.08.13

Վիետնամցի Դին Թոնգը նկարներ է ստեղծում հավի փետուրներից: Ինչպես գրում է Oddity Central-ը, նա իր առաջին գործը հեղինակել է դեռևս դպրոցական տարիներին, իսկ հետագայում որոշել է իր կյանքը նվիրել ինքնատիպ արվեստին:

 

Վիետնամի հնագույն քաղաքներից մեկում մեծացած Թոնգը հիացել է ժողովրդական արվեստով և ավանդույթներով: Դեռևս դպրոցական տարիներին նա սկսել է կիրառել հավի փետուրներն ազգային հերոսներին կամ ավանդույթները պատկերելու համար: Այնուհետ նա իր գործերը նվիրել է ընկերներին՝ որպես հուշանվեր:

 

Բանակային ծառայությունից հետո վիետնամցին սկսել է լրջորեն զբաղվել իր արվեստով: Այժմ նրա աշխատանքներն ազգային մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների անբաժանելի մասն են կազմում: