Բեն Աֆլեքը կխաղա Բեթմենի դերը
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը Սուպերմենի արկածների մասին նոր ֆիլմում, որը պետք է էկրան բարձրանա 2015-ին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
«Բեթմեն-Սուպերմեն» աշխատանքային անվանումով ֆիլմը կդառնա ռեժիսոր Զաք Սնայդերի «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունը, որն էկրան էր բարձրացել 2013-ին և համաշխարհային վարձույթում հավաքել 650 մլն դոլար։
Warner Bros Pictures ընկերության ներկայացուցիչ Գրեգ Սիլվերմենի խոսքով՝ ստուդիային անհրաժեշտ է «մեծ դերասան», և Աֆլեքը հիանալի կերպով համապատասխանում է այդ դերին։
Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2015թ. հուլիսի 17-ին։










