Անգլիացի նկարիչը հիպեր–իրական կտավներ է ստեղծում
Անգլիացի նկարիչ Սայմոն Հենեսին հիպեր-իրական նկարներ է ստեղծում, որոնցում պատկերում է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերն այնպես, ասես դրանք երևում են սովորական արևային ակնոցի ապակիների մեջ, գրում է Daily Mail-ը:
Բրիտանացու նկարներն այնքան կենդանի և պատկերավոր են, որ հաճախ մարդիկ շփոթում են դրանք իրական լուսանկարների հետ:
40-ամյա նկարիչը 5 տարիների ընթացքում պատկերել է Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Հայդ պարկը, Tower Bridge կամուրջը, նյույորքյան հորիզոնի տեսարանը և այլ պատկերներ:
Իր նկարներն ստանալու համար նա վերցնում է տեսարժան վայրերի և ակնոց կրող մոդելի լուսանկարները, այնուհետև սկսում դրանք պատկերել կտավի վրա վրձինի և ակրիլային ներկի միջոցով:










