«ՌեԱնիմանիան» և Կոնվերս Բանկը հայտարարում են մրցույթ

12:44 • 23.08.13

Հոկտեմբերի 26-ին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը՝ նվիրված հայկական անիմացիայի 75-ամյակին,որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը, տեղեկացնում են կազմակերպիչները: Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌեԱնիմանիա» փառատոնի ավարտին:

Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:


Մրցույթի պայմաններն են.


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. 16-23 տարեկան երիտասարդներ


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ. մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն 15վրկ - 30 վրկ տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20 ամյակին


ՏԵԽՆԻԿԱ. Ազատ (2D, 3D ,Stop Motion, Pixel Animation և այլն)


ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՈՒ ՏԵՂԸ. հոկտեմբերի 14, 2013թ. , ՌեԱնիմանիա գլխավոր գրասենյակ Արգիշտի 7/4, հեռ. (+374) 60 442 990, էլ. հասցե contact@reanimania.com


Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է մրցանակներ.


1-ին մրցանակ - 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից 500.000 դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր


2-րդ մրցանակ - 150.000 ՀՀ դրամ


3-րդ մրցանակ - 100.000 ՀՀ դրամ


Ներկայացված աշխատանքները ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻ» փառատոնի ընթացքում և գնահատվելու են ժյուրիի կողմից, որի կազմում են անիմացիոն ոլորտի տեղի և միջազգային վարպետներ։


Ինչպես արդեն նշվեց, աշխատանքների հանձնման վերջնաժամկետն է հոկտեմբերի 14-ը, իսկ մինչ այդ ցանկացողները սեպտեմբերի 3-ից կարող են դիմել ՌեԱնիմանիա գլխավոր գրասենյակ՝ իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև մասնագետների հետ խորհրդակցելու համար։


Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։