«Ռասպուտին» ֆիլմի առաջին ռուսական թրեյլերը (տեսանյութ)
Հայտնվել է «Ռասպուտին» ֆիլմի առաջին ռուսերեն թրեյլերը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմը նվիրված է 20-րդ դարի ամենախորհրդավոր պատմական կերպարներից մեկին։ Պայծառատես, բուժակ, վարկածներից մեկի համաձայն՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու սիրեկան Գրիգորի Ռասպուտինի դերը կատարել է ֆրանսիացի դերասան ժերար Դեպարդյոն։
Դեպարդյոյի հետ ֆիլմում նկարահանվել են Ֆանի Արդանը, Վլադիմիր Մաշկովը, Ֆիլիպ Յանկովսկին, Աննա Միխալկովան։
Ֆիլմի ռուսական տարբերակի ռեժիսորն է Իրակլի Կվիրիկաձեն։ Երկու տարի առաջ ֆիլմը ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։
Թարմացված տարբերակը ռուսական վարձույթում կհայտնվի 2013թ. նոյեմբերի 7-ին։










