Գրաֆիտիի հայտնի նկարիչ Բենքսիի գործերի աճուրդը զայրացրել է լոնդոնցիներին
Փողոցային արվեստի (street art) բրիտանացի hայտնի նկարիչ Բենքսիի նկարների կազմակերպած աճուրդները զայրացրել են Լոնդոնի արվարձանների բնակիչներին, ովքեր իրենց «թալանված» են զգում, և շփոթեցրել են Բենքսիին, որի street art-ի աշխատանքները եկամտաբեր են դարձել:
«Ստրուկի աշխատանք» գործը, որտեղ պատկերված է ծնկաչոք երեխա, ով աշխատում է կարի մեքենայի վրա՝ բրիտանական դրոշակներ պատրաստելիս, հայտնվել էր 2012 թվականին Լոնդոնի Վուդ Գրին արվարձանում գտնվող խանութի պատին: Նկարը պատի հետ պոկել էին և ավելի ուշ վաճառել մոտ 800 000 եվրոյով: Այս վաճառքը զայրացրել էր տեղացիներին, ովքեր ասում էին, որ «թալանված» են զգում:
«Մենք հավատում ենք, որ այս աշխատանքը Բենքսին նվիրել է մեր տարածքին, այն պատկանում է մեր համայնքին և պետք է վերադարձվի Վուդ Գրին»,- ասել է համայնքի խորհրդի անդամ Ալան Սթրիքլենդը:
Բրիտանացի նկարչի նմանատիպ շատ այլ աշխատանքներ, որոնք հայտնի են իրենց սուր հումորով և քաղաքական ակտիվիզմով, առաջիկա ամիսներին աճուրդի են հանվելու։
Քանի որ նկարները գտնվում են մասնավոր սեփականության վրա, ինքը Բենքսին նկարների վաճառքից որևէ հասույթ չի ստանում: Նա առհասարակ երբեք չի հայտնվում հանրության առջև:










