Ջոն Լենոնի փողկապն աճուրդում վաճառվել է մոտ 6.000 դոլարով

15:47 • 25.08.13

Հանրահայտ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի սև փողկապն աճուրդում վաճառվել է 3.600 ֆունտով, որը մոտավորապես 5.600 դոլար է, հայտնում է gazeta.ru-ն՝ ITV-ին հղումով։

 

Աճուրդը կայացել է Լիվերպուլում, որտեղ այս օրերին անցկացվում են խմբին նվիրված տոնական միջոցառումներ։

 

Փողկապը վաճառքի էր հանել 66-ամյա Ջոյս Մքուիլյամսը, որն այն գտել է տունը մաքրելիս։ Կինն այն նվեր էր ստացել Լենոնից լիվերպուլյան Cavern ակումբում, որտեղ այցելում էր երիտասարդ տարիներին։

 

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի Դերբիշիր կոմսությունում կայացած աճուրդում 10.800 դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի հայտնի պիջակը։