BBC-ն ամփոփել է անտառածածկ տարածքների լուսանկարչական մրցույթը (լուսանկարներ)
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի նախաձեռնությամբ անցկացված անտառածածկ տարածքների ամենամյա լուսանկարչական մրցույթի հաղթող է դարձել շուրջբոլորը զանգակածաղիկներով անտառային տնակի նկարը:
Լուսանկարի հեղինակ Էշլի Չապլինը, նկարագրելով տեսարանը, ասել է. «Ամենաանթերի, գեղեցիկ զանգակածաղիկներով անտառը, որը ես երբևիցե տեսել եմ»:
Այս մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ և ստացել է ավելի քան 10.000 դիմում: Մրցույթի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել անտառների վրա՝ ներկայացնելով դրանք լավ լույսի ներքո:










