Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելն ամուսնալուծվում են. լուրը հաստատվել է (լուսանկարներ)

16:04 • 26.08.13

Հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչին և դերասան Վենսան Կասելն ամուսնալուծվում են, գրում է Vanity Fair ամսագիրը:

 

Բելուչին հաստատել է իրենց բաժանման մասին լուրը Vanity Fair իտալական ամսագրին: 

 

Իտալական Ansa գործակալությունն էլ բաժանման մասին լուրը տարածել է՝ դերասանուհու մամուլի ծառայությանը հղումով:

 

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի բաժանման մասին լուրերն ի սկզբանե հայտնվել էին ֆրանսիական Closer ամսագրում:

 

49-ամյա Բելուչին և 47-ամյա Կասելն ամուսնացել էին 1999 թվականին և ունեն երկու դուստր՝ Դևան և Լեոնին: Նրանք ծանոթացել են «Բնակարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

 

Մոնիկա Բելուչին այժմ Սերբիայում է և մասնակցում է Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին, որտեղ խաղում է գլխավոր հերոսուհու դերը: