Էմինեմը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)

14:43 • 26.08.13

Ամերիկացի ռեփեր Էմինեմն ամերիկյան MTV երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards մրցանակաբաշխության ընթացքում հայտնել է իր հաջորդ ալբոմի անվանումն ու թողարկման ամսաթիվը։

 

Նրա խոսքով՝ իր նոր ալբոմը կկոչվի «MMLP 2» և լույս կտեսնի 2013թ. նոյեմբերի 5-ին, գրում է Lenta.ru-ն։

 

Ձայնագրման պրոդյուսերներն են Դոկտոր Դրեն և Ռիք Ռուբինը, որն աշխատել է System of a Down, Red Hot Chili Peppers և Slipknot խմբերի հետ։

 

Էմինեմի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ օգոստոսի 27-ին լույս կտեսնի իր նոր երգը՝ «Berzerk» անվանումով:

 

YouTube-ում հայտնվել է նոր ալբոմի թրեյլերը.