Ճապոնացին «ախորժելի» կտավներ է ստեղծում բանաններից (լուսանկարներ)

17:09 • 26.08.13

Ճապոնացի ինքնուս նկարիչ ու քանդակագործ Կեյսուկե Յամադան ի տարբերություն արվեստագետների մեծ մասի նախընտրում է ստեղծագործել ոչ ավանդական ու բավական ախորժելի նյութով։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը, օգտագործելով միայն ատամի փայտիկներ ու գդալ, ուշագրավ քանդակներ է ստեղծում բանաններից։

 

Հայտնի է, որ բանանը կեղևազրկելուց հետո շատ կարճ ժամանակում սկսում է սևանալ, ուստի Յամադան աշխատում է այնպիսի արագությամբ, որ քանդակը պատրաստ լինի մինչ մրգի սևանալը։

 

Սակայն բանաններով աշխատելն այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, այնուհանդերձ 26-ամյա ճապոնացին մասնագիտացել է այս հարցում, ինչը վկայում են ստորև ներկայացված լուսանկարները.