«Ջոբս» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ի կինոթատրոններում անհաջող է անցել

12:26 • 26.08.13

Թվում էր, թե Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը պետք է բավականին գումար հավաքեր, հատկապես Ուոլթեր Այզեքսոնի հեղինակած նրա կենսագրության ռեկորդային վաճառքից հետո։ Թվում էր, սակայն չիրականացավ, գրում է iphones.ru-ն։

 

«Ջոբս» ֆիլմն իր առաջին հանգստյան օրերն ամերիկյան վարձույթում անհաջող է անցկացրել։ Ցանկացած ֆիլմի համար ամենագլխավոր պահը պրեմիերայի առաջին 3 օրերն են, որոնք «Ջոբս»-ին բերել են մոտ 6.7 մլն դոլար։

 

Open Road Films-ն ակնկալում էր 8-9 մլն դոլար, սակայն սպասումները չեն արդարացել։ Համեմատության համար պետք է ասել, որ ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 12 մլն դոլար։ Այնպես որ, վնասներ չեն լինի, քանի որ առջևում են մի քանի շաբաթներ, ինչպես նաև կթողարկվի DVD տարբերակը, հայտնում է աղբյուրը։

 

Չեն արադարցվել նաև հանդիսատեսի սպասումները։ Ըստ RottenTomatoes-ի քննադատների կարծիքով՝ ֆիլմի վարկանիշը կազմել է 25%՝ 100%-ից։