MTV-ի «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Ջասթին Թիմբերլեյքը

08:33 • 26.08.13

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքն իր «Mirrors» տեսահոլովակի համար արժանացել է ամերիկյան MTV երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards-ի գլխավոր մրցանակին, գրում է Взгляд-ը:

 

ԱՄՆ-ում անցկացվում է MTV-ի 30-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Այս անվանակարգում Թիմբերլեյքի հետ հանդիսատեսի համակրանքի համար մրցել է Բրունո Մարսը՝ «Locked Out of Heaven» տեսահոլովակով, Թեյլոր Սվիֆթը՝ «I Knew You Were Trouble»-ով, Ռոբին Թիկը՝ «Blurred Lines»-ով, ինչպես նաև Մակլեմորի և Ռայան Լյուիսի զուգերգը, ովքեր ներկայացնում էին «Thrift Shop» տեսահոլովակը:

 

Երգիչ Բրունո Մարսը մրցանակի է արժանացել «Տղամարդու տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:

 

Video Music Awards-ը շոու բիզնեսի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակներից է, որը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ: