Լոնդոնում 1 միլիոն մարդ մասնակցում է Նոթինգհիլյան դիմակահանդեսին (լուսանկարներ)

00:13 • 26.08.13

Լոնդոնում մեկնարկել է Նոթիլգհիլյան փառատոնը, որը քաղաքը լցրել է բազմաթիվ գույներով և երաժշտության ելևէջներով: Դիմակահանդեսային ամենատարբեր զգեստներով մարդկանց շքերթը երգելով և պարելով շրջում է Լոնդոնի արևմտյան թաղամասերով, հայտնում է Daily Mail-ը:


Թմբկահարների
երաժշտությունը, փողոցում պատրաստվող ուտելիքի բույրը և բազմաթիվ երգեր պատել են փողոցները: Մեկ միլիոն մարդ մասնակցում է նոթինգհիլյան փառատոնին՝ հատկապես Կարիբյան մշակույթին, խոհանոցին և երաժշտությանը ծանոթանալու համար:


Կարիբյան
ուտեստները կազմում են փառատոնի անբաժանելի մասը. տապակած հավ, բրինձ, սիսեռ, բլիթներ և տապակած եզան լեզու (ջղախոտ), ինչպես նաև ավանդական պունշ ու էկզոտիկ խոհանոցի այլ ճաշատեսակներ: